ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մինչ տարեվերջ Չինաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը։
2015 թվականին Չինաստանից Հայաստան է եկել մոտ 2–3 հազար զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի արդեն մոտ 9 հազար։
«Այս տարի, կարծում եմ, զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարի շեմը», – ասաց դեսպանը։
Նա ավելացրեց, որ զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն այդ համաձայնագիրը։
Չինաստան մեկնելու հրաշալի հնարավորություն. պետք է պատասխանել ընդամենը 30 հարցի
Նշենք, որ չինացի զբոսաշրջիկների ամենամյա ծախսերն արտասահմանում կազմում են մոտ 258 միլիարդ դոլար։ Ամեն տարի այդ երկրից մոտ 50 միլիոն զբոսաշրջիկ է մեկնում։