ՀՀ չորս քաղաքացի մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի սահմանն անօրինականորեն հատելու համար

Ռուս–լեհական սահմանը խախտածները մեղավոր են ճանաչվել և 16-19 ամիս կանցկացնեն ընդհանուր ռեժիմի գաղութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Անցած  տարվա օգոստոսին Ռուսաստանի սահմանն անօրինականորեն հատելու փորձ կատարած Հայաստանի քաղաքացիները մեղավոր են ճանաչվել։ Այդ մասին հաղորդում է «Աիֆ Կալինինգրադը»` հղում անելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը։

Սահմանախախտման դեպքերը վերջին շրջանում ավելացել են. հրամանատարն ասաց, թե ինչու

Նշվում է, որ ուժի մեջ է մտել շրջանային դատարանի որոշումը Հայաստանի չորս քաղաքացիներին մեղավոր ճանաչելու մասին։

Աղբյուրի համաձայն, ժամանելով շրջան Եվրամիության երկրներ այցելելու համար, ՀՀ քաղաքացիները ժամանակավոր աշխատանքի են անցել շինարարության ոլորտում։

Գիշերը 28-41 տարեկան չորս տղամարդ գնացել են սահմանամերձ գոտի, փորձել հատել ռուս–լեհական սահմանը, որոնց սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են։

Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին

Հայաստանի քաղաքացիները սահմանն անօրինականորեն հատելու համար ընդհանուր ռեժիմի բանտում կանցկացնեն 1 տարի 4 ամսից մինչև 1 տարի 7 ամիս։