«Ավելի մեծ, բայց ոչ այդքան». Հայաստանում Չինաստանի դեսպան Էրլունը կատակել է

Դեսպանատան տարածքը կմեծանա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը զուգահեռ։ Սակայն այն ամենամեծը չի լինի ոչ աշխարհում, ոչ էլ նույնիսկ Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Չինաստանն ավարտում է Հայաստանում նոր դեսպանատան շինարարությունը, ինչը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Այս մասին դեսպանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուն։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երախտապարտ է հայերին. Լաքոտը գրառում է արել

Հաճախ հիշատակվում է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը կդառնա  աշխարհում ամենամեծ դեսպանատներից մեկը։ Սակայն, դա այդքան էլ այդպես չէ, պարզաբանեց դիվանագետը։

«Այն, որ դեսպանատունը գործողից ավելի մեծ տարածք կընդգրկի, միանշանակ է։ Սակայն դրա համար օբյեկտիվ նախադրյալներ կան։ 90-ականներին Հայաստանի և Չինաստանի առևտրաշրջանառությունը մի քանի հարյուր հազար դոլար էր կազմում, այժմ այն հարյուրավոր միլիոններով է հաշվարկվում։ Ընդլայնվում է համագործակցությունը, որը ձեռնտու է երկու կողմերին։ Մեր հարաբերություններն ամրապնդելու համար, մեծանում է նաև դեսպանատան աշխատակազմը։ Նախկինում այստեղ 4 մարդ է աշխատել, այսօր` 15-ից ավելի», – հայտարարեց դեսպանը։

Լիտվայի սեյմի խոսնակը ասել է, որ Վիլնյուսը չի ցանկանում Երևանին հանձնել Ռուսաստանի «գիրկը»

Դեսպանը նշեցմ, որ միևնույն ժամանակ, Չինաստանի նոր դեսպանատունը ամենամեծը չի լինի ոչ աշխարհում, ոչ էլ  նույնիսկ Երևանում։ Ընդ որում, նա հստակ հասկացրեց, թե որ երկրի հետ է զուգահեռներ անցկացնում։

Չինաստան մեկնելու հրաշալի հնարավորություն. պետք է պատասխանել ընդամենը 30 հարցի

«Դեսպանատունն ավելի մեծ կլինի, բայց ոչ այդքան», – ժպտալով ասաց Էրլունը։

Նշենք, որ Հայաստանում ամենամեծ դեսպանատունը Միացյալ Նահանգներինն է։