ԱՄՆ սենատը կավելացնի Հայաստանին տրամադրվող օգնությունը

Լրացումը, որը նախաձեռնել են ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատը միաձայն է ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելու մասին լրացում, որը կուղղվի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին  տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

ԱՄՆ Սենատը հաստատեց կին դիվանագետի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատը միաձայն է ընդունել։

«Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման»,- նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ–ի կառավարությանը հորդորել են 70 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։

Ինչու է ԱՄՆ-ն կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը. պարզաբանում է Զարեհ Սինանյանը

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։