ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահի կինը` Ելենա Զելենսկայան, իսկական ֆուրոր է առաջացրել` առաջին տիկնանց ամենամյա Fashion 4 Development ճաշկերույթին ներկայանալով երկնագույն կոստյումով և տաբատով, ինչպես նաև մերկ մարմնին հագած բաճկոնով։ Համապատասխան լուսանկարը նա տեղադրել է Instagram–ի իր էջում։
Ճաշկերույթն անցկացվում էր ի աջակցություն ՄԱԿ–ի հազարամյակի զարգացման նպատակների, որի ընթացքում փառաբանում էին նորաձևության ոլորտի ներկայացուցիչներին։
Առաջին տիկնոջ բաժանորդները դրական են գնահատել հանդերձանքը։ «Առաջին տիկինն ընդհանրապես հեքիաթ է», «Գեղեցկուհի, և կոստյումն էլ իսկապես լավն է», «Շքեղ է», – աջակցել են նրան համացանցի օգտատերերը։ Թեպետ, ոմանց կարծիքով` կերպարն անավարտ էր, և առաջարկել են հագուստը լրացնել աքսեսուարներով, օրինակ` գնդասեղով։
Հունիսի 6-ին ոճաբանները քննադատեցին Զելենսկու կնոջ հագուստը, որով նա հայտնվել է Բրյուսելում. առաջին տիկինը լուսանկարվել էր ազատ ոճի բեժ կոստյումով, սպիտակ բլուզով և կեդերով։ Ընդ որում, անկախ առանձին թերություններից, նրա կերպարում ժամանակակից թրենդների համապատասխանություն էին նկատել։
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին
Մայիսին, Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից հետո, նրա տիկնոջ կոստյումի մասին մանրամասներ հայտնի դարձան։ Առաջին տիկինը արարողությանը ներկա էր գտնվել մետաքսա–բրդյա քողանման կտորից, ասեղնագործած թևերով զգեստով ու անթև վերարկուով։ Առաջին տիկնոջ համար զգեստը կարել էր ուկրաինացի դիզայներ Արտյոմ Կլիմչուկի թիմը։ Այն ստեղծելու համար 184 ժամ էր պահանջվել, աշխատել էր 7 մասնագետ։