«Ո՞վ է խժռել ամբողջ թխվածքը». Գոհար Ավետիսյանը Երևան է եկել ու նոր լուսանկար հրապարակել

Հանրահայտ դիմահարդարը, որի համար աշխարհի ամենալավ վայրը Հայաստանն է, խոստովանել է, որ կրկին գիրացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել, որ Երևան է եկել:

«Առավոտը բարի է, երբ դու արթնանում են ինքնաթիռում և լսում` «բարի գալուստ Երևան»: Իմ սիրելի օդը, սնունդը և մարդիկ: Հ.Գ. Ինչ եք կարծում, ո՞վ է խժռել ամբողջ թխվածքը: Հուշեմ, որ այդ անձնավորությունը գիրացել է 9 կիլոգրամով»,- լուսանկարին կից գրել է Գոհարը և ակնարկել, որ հումորով է վերաբերվում գիրանալու փաստին:

Գոհար Ավետիսյանի համար աշխարհի ամենասիրելի վայրը Հայաստանն է, Երևանը։ Այդ մասին նա ասել էր «Ուրբաթ Ռեգինայի հետ» շոուի ժամանակ։

Գոհար Ավետիսյանին այնպես են դիմավորել ԱՄՆ–ում, որ նա արտասվել է. տեսանյութ

«Ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Երևանում։ Հաճախ այնտեղից գրառումներ եմ անում` հայրենիք, կարոտել եմ։ Բոլորը պատասխանում են` հետ արի հայրենիք», – ասել էր Ավետիսյանը և խորհուրդ տվել Ռեգինային անպայման այցելել Հայաստան` խոստանալով, որ կդառնա նրա անձնական գիդը։

Դիմահարդարման գուրուն այլևս չի՞ ամուսնանա. Գոհար Ավետիսյանի ապշեցնող խոստովանությունը

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

2018 թվականի վերջին լուրեր տարածվեցին, որ նա բաժանվել է ամուսնուց։ Ավելի ուշ Գոհարն ինքը հաստատեց այդ լուրը։ Դրանից հետո դիմահարդարը սկսեց կտրուկ նիհարել և հպարտանալ իր հաջողություններով։

Գոհար Ավետիսյանն իր ծննդյան օրը նշում է Երևանի ժամանակով. լուսանկար