Կոտայքում որսի գնացած տղամարդկանցից մեկին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց

Տեղեկություններ կան, որ տղամարդը վնասվածք է ստացել անզգույշ կրակոցի հետևանքով։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Երևանի հիվանդանոցներից մեկում հրազենային վնասվածքով տղամարդ է հոսպիտալացվել։ Նրան բուժհաստատություն են հասցրել Կոտայքի մարզից։

Կրակոցներ Էջմիածնում. երիտասարդը շների՞ն է կրակել

Sputnik Արմենիային որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նրա հետ կատարվածից։

Ըստ լուրերի՝ նա վնասվածքը չի ստացել որևէ միջադեպի ընթացքում։ Ընկերների հետ որսի է գնացել Կոտայքի մարզ, ամենայն հավանականությամբ՝ թռչուն որսալու։

Այդ ընթացքում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակոց է արձակվել, որը դիպել է ոչ թե որսին, այլ իրեն։

Արմավիրում բախվել են ՊՆ–ի բեռնատարն ու «BMW»–ն. կա 4 տուժած

Իրականությանը համապատասխանում է այս վարկածը, թե ոչ կամ կոնկրետ ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել տղամարդը, կպարզեն իրավապահները։

Վանաձորում խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ