Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ և փոքր ոսկե մեդալ ապահովեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալների համար պայքարի մեջ մտան մինչև 109 կգ քաշային կարգի ծանրորդները, և Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց:

Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Մարտիրոսյանը հենց սկզբից էլ հաղթողի հիմնական հավակնորդների թվում էր։

Պոկում վարժությունում հայ ծանրորդի հիմնական մրցակիցները երկուսն էին` աշխարհի չեմպիոն չինԺե Յանգը և բելառուս Անդրեյ Արամնովը:

Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ, Արամնովը 188 կգ, իսկ Յանգը՝ 187 կգ: Մրցակիցները հստակ կատարեցին իրենց առաջին մոտեցումները: Հայ մարզիկի պատասխանը երկար սպասեցնել չտվեց՝ 190 կգ:

Ի վերջո, իր երրորդ մոտեցմամբ չինացի ծանրորդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 197կգ: Անմիջապես ռեկորդը թարմացրեց Արամնովը՝ 198 կգ: Եվ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ: Վերջնական ռեկորդը սահմանեց հայ ծանրորդն ու փոքր ոսկի ապահովեց: