Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին» արդեն տրված է հնարավորություն արտահանում իրականացնել Շիրակի մարզից Չինաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին» 4 ամսվա ընթացքում հաջողվել է  առաջին ներդրողներին բերել Հայաստան։ Նրանք նպատակ ունեն մի շարք շահավետ ծրագրեր իրականացնել Շիրակի մարզում,  մասնավորապես` Գյումրիում:

Ներուժին ծանոթանալու նպատակով այսօր` սեպտեմբերի 26-ին, մարզում էին չին գործարարները:

Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

«Մենք ևս պատրաստ ենք համագործակցության և մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար։ Այդ նպատակով արդեն հիմնադրամի հետ ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքն է նաև այս հանդիպումը»,-այսօր ընդունելով գործարարներին և հիմնադրամի ներկայացուցիչներին` ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր

«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը նշեց, որ չինացիները պատրաստ են մի քանի ծրագրերով ներդրումներ իրականացնել. բազալտի և բազալտային թելերի արտադրության, բնակելի հատվածների շինարարության, ՏՏ ոլորտի,  տարբեր արտադրանքների, այդ թվում նաև սննդամթերքի արտահանման հետ կապված: «Ներդրողները շատ ավելի են հետաքրքրված, քան մենք կարող էինք  պատկերացնել»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց Վլադիմիր Սիմոնյանցը՝ վստահեցնելով, որ դեպի Գյումրի հնարավոր է նաև չվերթեր իրականացնել:

Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում

«Այսօրվա դրությամբ արդեն բանակցություններ են տարվում մի քանի ավիաընկերությունների հետ՝  Չինաստան-Հայաստան չվերթ իրականացնելու մասին։ Իսկ օդանավակայանի ընտրությունը  քննարկվում է։ Եթե Գյումրու օդանավակայանը կհամապատասխանի չինական ավիաընկերությունների  տեխնիկական նորմերին, ապա առաջնահերթությունը կտրվի դրան»,-նշեց Վլադիմիր Սիմոնյանցը:

Արդեն ձեռնարկված քայլերի արդյունքում «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին» տրված է հնարավորություն արտահանում իրականացնել Շիրակի մարզից Չինաստան, իսկ ավելի ստույգ` Խայնա` կրկնակի` հայերեն և չինարեն մակնշմամբ: «Այն, որ հայկական մթերքները կհետաքրքրեն չինացիներին` հաստատ  է, որովհետև դրանք էկո են»,-նշեց պատասխանատուն:

Ի դեպ, պատվիրակությունը Հայաստանում կմնա  ևս 5 օր։ Սա  լավ առիթ է Հայաստանին ծանոթանալու համար: Հայկական խոհանոցը չին գործարարներին արդեն գերել է: