Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գործազրկության խնդրին ու նշել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ունենք գործազրկության ավելի բարձր ցուցանիշ՝ մոտ 22 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ աշխատանքի առաջարկն ավելի արագ է եղել, քան տնտեսությունը կարողացել է մարդկանց աշխատանքով ապահովել։
«Ցանկացած երկրում գոյություն ունի նման խզում, ինչը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքով. առաջինը՝ աշխատավարձի մեծությամբ, երկրորդը՝ մասնագիտական պատրաստվածությամբ, այսինքն՝ չկան այն կադրերը, որոնք պատրաստ են այդ աշխատանքը կատարել, ինչը նույնպես լուրջ խնդիր է, և երրորդը՝ պետական աշխատանքի ապահովման քաղաքականության թերակատարմամբ կամ բացակայությամբ, այսինքն՝ պետությունը չի կարողանում այնպես կազմակերպել աշխատանքային քաղաքականությունը, որպեսզի թափուր տեղերն ապահովի համապատասխան կադրերով»,-նշեց Պարսյանը:
Ծնելիության խրախուսման նոր ծրագրեր. ի՞նչ է նախատեսում կառավարությունը 2020թ.–ից
Տնտեսագետի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ են համալիր քայլեր՝ սկսած կրթությունից, վերապատրաստումից, վերջացրած զբաղվածության պետական տարբեր գործակալությունների ակտիվ աշխատանքով, սակայն այս շղթան մեզ մոտ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չի աշխատում:
Թոշակները 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան
Շատ կարևոր հանգամանք է և այն, որ մեր սոցիալական համակարգը, մասնավորապես՝ նպաստների համակարգը չի խրախուսում աշխատանքը, քանի որ մարդը թեկուզ մեկ անգամ որևէ նույնիսկ կարճաժամկետ աշխատանք կատարելով՝ կզրկվի այդ նպաստից, հետևաբար, մարդն իր համար գնահատում է իրավիճակը և գերադասում չաշխատել կարճ ժամանակով, որպեսզի չզրկվի նպաստից կամ գործազուրկի կարգավիճակով պայմանավորված սոցիալական արտոնություններից, կոմունալ վճարումների ու առողջապահական ոլորտի զեղչերից: