ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը հաղթանակ է տարել Զագրեբում ընթացող պատանեկան Գրան պրիի կարճ ծրագրում։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։
Մենդելեևի աղյուսակում իր անունը «գրած» հայ գիտնականը պարգևատրվել է Հայաստանում
Նշվում է, որ 15–ամյա մարզիկը մեծ տպավորություն է գործել մրցավարների վրա և հավաքել 82,11 միավոր։
Ի դեպ, Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Իննա Գոնչարենկոն Դանիելյանի կարճ ծրագիրը լավագույնն է անվանել այս սեզոնում պատանիների կարճ ծրագրերի շարքում։ Նա մարզվում է ԲԿՄԱ դպրոցում։
Կարճ ծրագրից հետո երկրորդ տեղում է Էնդրու Տորգաշևը (ԱՄՆ)` 80,53 միավորով, երկրորդ տեղում` Անդրեյ Մոզալևը (Ռուսաստան)` 78,85 միավորով։
Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
Գեղասահորդներն ազատ ծրագիրը կներկայացնեն սեպտեմբերի 27–ին։
Նշենք, որ Դանիելյանի մարզիչներն են Մարինա Սելիցկայան և Ելենա Բույանովան։