Համեղ միջոցառումն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կարապի լճում։ Անցած տարի, Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում պատրաստած գաթան գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում. այն կշռում էր 368 կգ և ուներ 60 մետր երկարություն։
«Առաջ, Մխիթարյան». Արմեն Սարգսյանը Հռոմի մարզադաշտում երկրպագում է Հենրիխին. լուսանկարներ
Այս տարի նախաձեռնության հեղինակները որոշել են գերազանցել սեփական ռեկորդը։ Ռեկորդային գաթան 65 մ երկարություն և 410 կգ կշիռ ունի։ Համեղ աղանդերը հրուշակագործները թխել են երկու օրում, նախապատրաստական աշխատանքները տևել են 10օր են։ Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստելու համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 500-ից ավելի ձու, 50կգ-ից ավելի շաքարավազ, նույնքան էլ նուշ ու չրեր:
Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ
Միջոցառման կազմակերպիչը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն է։
Հավելենք, որ հայական իրականության մեջ գաթան կարևոր խորհուրդ ունի. այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղանները, հաջողություն և երջանկություն է խորհրդանշում:
Մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ նախշեր են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝ խաչ: Ըստ ավանդազրույցի` դա արվել է «չար աչքից» ազատվելու համար:
Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ
Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։
Համեղ միջոցառման ամենավառ դրվագները Sputnik Արմենիան առաջարկում է վայելել` լուսանկարներով։