ՌԱԴԻՈ

Աղաջանյան. «Էնդեմիկ եղջերուի վերացման հիմնական պատճառը որսագողությունն է»

Աղաջանյանը կարծում է, որ կարճ ժամանակ անց էնդեմիկ եղջերուների տեսակը Դիլիջանի անտառներում կվերականգնվի:
Sputnik
Աղաջանյան. «Էնդեմիկ եղջերուի վերացման հիմնական պատճառը որսագողությունն է»

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրւյցում անդրադարձել է պարկում եղջերուների էնդեմիկ տեսակի բազմացման խնդրին ու նշել, որ տարիներ առաջ ազնվացեղ եղջերուներ նշված տարածքում եղել են, սակայն 1990-ական թվականներից հետո անտառից վերացան:

Բնապահպանները կառավարությունից պատասխան են պահանջում. բողոքի ակցիաները սկսված են
 

«Նրանց քանակը կարելի էր հաշվել հազարներով: 1967 թվականին եղջերուները Ռուսաստանի Խաբարովսկի շրջանից տեղափոխվել էին Դիլիջանի արգելոց, որտեղ բազմացման համար կային բարենպաստ պայմաններ: Կենդանիները որոշ ժամանակ անց շատացան, նրանց կարելի էր խմբերով հանդիպել նույնիսկ ամեն քայլի»,- ասաց նա: 

Աղաջանյանի խոսքով` վերջին տաս տարում մեզ մոտ եղջերուներ չեն նկատվում:

«Վերացման պատճառը հիմնականում որսագողությունն է: Նախկինում գրանցվում էին որսագողության շատ-շատ դեպքեր»,- նշեց Աղաջանյանը:

Ենոքյան. «Տարիներ շարունակ ասում էինք այդ մասին, բայց լսող չկար»

Նրա փոխանցմամբ՝ միջազգային բնապահպանական կառույցները հովանավորեցին եղջերուների էնդեմիկ տեսակի վերականգնման ծրագիրը, ինչը մեծ քայլ է: Ծրագրով ութ եղջերու տեղափոխեցին արգելոց և հիմա նրանց թիվը դարձել է տասնմեկ: Հաջորդ տարի ակնկալվում է ևս հինգ ձագի ծնունդ: Նրանց կտեղափոխեն 9 հեկտարի չափով նոր տարածք, որտեղ նրանք մարդկանց հետ շփում չեն ունենա: 

«Թեղուտի» հարցն օրակարգում է. բուլղարացիները նոր հետազոտություն կանեն

Աղաջանյանը համոզված է, որ կարճ ժամանակ անց էնդեմիկ եղջերուների տեսակը Դիլիջանի անտառներում կվերականգնվի: Նրան ուրախացնում է նաև այն, որ արգելոցում տարեցտարի ավելանում է այցելուների, զբոսաշրջիկների հոսքը: