«Սանիթեքի» աշխատողները Մարությանի հետ հանդիպում են պահանջում. նրանք նստացույց հայտարարեցին

«Սանիթեքի» աշխատակիցները նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց. նրանք իրենց աշխատավարձերն են ուզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեքի» աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը։

«Մենք քաղաքապետարանի մոտ ենք եկել, քանի որ գիտենք` քաղաքապետարանը պարտք ունի «Սանիթեքին»։ Գուցե այդ պարտքը փոխանցելուց հետո մեր աշխատավարձերն ընկերությունը փոխանցի»,–ասաց ընկերության աշխատակիցներից մեկը։

Նրանք նշեցին նաև` չնայած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ աշխատանքի կընդունեն «Սանիթեքի» աշխատակիցներին աղբահանությամբ զբաղվող նոր հիմնարկում, սակայն իրենց դիմումներին քաղաքապետարանից բոլորովին այլ պատասխան են տվել։ Ընկերության աշխատակիցների խոսքով` քաղաքապետարանից իրենց ասում են, որ աշխատատեղ այլևս չկա։

«Սանիթեքն» ու քաղաքապետարանը հերքում են. աշխատակիցները մնում են առանց աշխատավարձերի

«Սանիթեքի» աշխատակիցները Երևանի քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որն իջավ ու զրուցեց բողոքի ակցիա անողների հետ` հայտնեց, որ օգոստոսին քաղաքապետարանն ընկերությանը 165 մլն դրամ է փոխանցել։

«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել

«Ընկերության հանրային կապերի պատասխանատուն հայտարարություն արեց` ասելով, որ օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը 132 մլն դրամ է կազմում։ Այսինքն` քաղաքապետարանի տված գումարը լիովին բավարար է ընկերության աշխատակիցներին վարձատրելու համար»,–ասաց նա։

Նա նաև հիշեցրեց, որ քաղաքապետարանն ընկերությունից պահել է միայն տուգանքների գումարը։

«Սանիթեքի» աշխատակիցները նստացույց սկսեցին անել` ասելով, որ այդպես գետնին նստած էլ կմնան, եթե Մարությանը չհանդիպի իրենց հետ։

Քիչ է մնացել. «Սանիթեքն» արբիտրաժային դատարանով քաղաքապետարանին վախեցնել չի կարող

Հիշեցնենք, «Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ օգոստոսի 18–ին կրկին գնացել էին քաղաքապետարան՝ քաղաքային իշխանությունից պարզաբանում պահանջելու օգոստոսին չվճարված աշխատավարձերի վերաբերյալ։ Աշխատակիցների պահանջին ի պատասխան` քաղաքապետարանի պատասխանատուները նրանց են ներկայացրել օգոստոսին փոխանցած գումարի վերաբերյալ կնքված ու ստորագրված պաշտոնական տեղեկանքը։

«Սանիթեքը» նույնպես հայտարարության էր տարածել` ասելով, որ քաղաքապետարանն օգոստոսի համար ընկերությանը պետք է փոխանցեր 430 միլիոն, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։

«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին