Ռուսաստանում ամերիկյան AR-15 հրացանի անալոգը կարտադրեն

Ռուսական ընկերությունն արդեն սկսել է նախնական պատվերներ ընդունել այս զինատեսակի համար, որը ամերիկյան AR-15 կիսաավտոմատ հրացանի անալոգն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական ORSIS ընկերությունը ORSIS-AR15J հրացանի սերիական արտադրություն է սկսել։ Այս զենքն ամերիկյան առավել հայտնի հրաձիգի` AR-15 կիսաավտոմատ հրացանի անալոգն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին։

Աղջիկներն ավելի ակտիվ են. հաղթողները կստանան հրացան, մարզահագուստ և այլ մրցանակներ

«Նախկինում այս հրացանները մենք հավաքում էինք ամերիկյան բաղադրիչներից։ Այժմ ընկերությունը սեփական արտադրությունն է սկսել և կախված չէ ԱՄՆ–ից այդ մասերի մատակարարումից», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` ORSIS-AR15J–ը R-15 կիսաավտոմատ հրացանի անալոգն է, որն ի սկզբանե ստեղծվում էր որպես ԱՄՆ բանակի գրոհային հրացան։

Նոր տարբերակի հիմնական առանձնահատկությունը ORSIS–ի արտադրության փողերն են, որոնց հաշվին զգալիորեն մեծանում է հրացանի գործածության ճշգրտությունը։

Ընկերությունն արդեն սկսել է նախնական պատվերներ ընդունել։