«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

Ռուս փորձագետները ժամանել են Երևան` Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուս մասնագետները հայ գործընկերներին կներկայացնեն իրենց փորձը դատական փորձաքննության ոլորտում։ Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել ռուսական պատվիրակություն` Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Ռոսինսկայայի և Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ուսովի գլխավորությամբ։

Ռուսաստանի հայերին պետք է հնարավորություն տալ ուսումնասիրելու մայրենի լեզուն. Սանդիկով

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

Քրեագիտության մասին ավելի քան տասը գրքերի հեղինակ Ելենա Ռոսինսկայան Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին նվիրեց իր վերջին մենագրությունը` Քաղաքացիական և Արբիտրաժային դատարաններում փորձաքննությունների օրինակների և մեթոդիկաների ժողովածու, ինչպես նաև հայ գործընկերներին հրավիրեց հաջորդ տարի Ռուսաստանում տեղի ունենալիք նմանատիպ համաժողովի։

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ, սարսափելի է անգամ հիշելը, 1974թ–ին։ Երկրում շատ բան է փոխվել։ Ուրախ եմ, որ կրկին գտնվում եմ հայոց հողում, այն էլ` նման կարևոր առիթով»,–ասաց Ռոսինսկայան։

Հայկական սփյուռքի ներուժը չի կարելի չօգտագործել. Զարեհ Սինանյանը կայցելի Ռուսաստան

Ալեքսանդր Ուսովը Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի անունից շքանշանով պարգևատրեց Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին` «դատական փորձաքննության զարգացման մեջ ունեցած ավանդի համար»։

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

«Մեր ոլորտում կարևոր է ավանդույթները պահպանելը և բազմացնելը։ Մենք ուզում ենք այդ յուրահատուկ շքանշանով մեր շնորհավորանքները հայտնել։ Հուսով ենք` մեր հայ գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կլինի»,–հայտարարեց Ուսովը։

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովը կտևի երեք օր։ Մասնակիցները կքննարկեն քրեական, քաղաքացիական և միջնորդական գործընթացում դատական փորձաքննության մեթոդիկաները, դատական համակարգչային–տեխնիկական, հաշվապահական, կենսաբանական փորձաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև կդիտարկեն դատական փորձագետների ուսուցման հայեցակարգերը բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության շրջանակում։