ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նյու Յորքում ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լուսանկարը ՀՀ վարչապետը հրապարակել է Facebook-յան իր էջում և մակագրել. «Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին տիկնոջ հետ»։
Լուսանկարում Հայաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներն իրենց տիկնանց հետ են։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: