ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է Մարտի 1–ի գործով վկայություն տա։ Այս մասին Քոչարյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Աղվան Հովսեփյանն ինչպես դատախազության դռները պաչպչելով լքել էր պաշտոնը, հիմա առանց այդ դռները պաչպչելու, պետք է Մարտի 1–ի գործով վկայություն տա։ Նա հիմա Արցախում դասախոսություն է կարդում երկրի անվտանգության մասին, բայց ես կարծում եմ, որ մեր երկրի համար անվտանգության ամենամեծ խնդիրը ստեղծել է, երբ նա եղել է երկրի գլխավոր դատախազը»,–ասաց նա։
Նրա խոսքով` եթե Հովսեփյանը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի «դիակը չէինք ունենա»։
Հովսեփյանը պաշտոնին հրաժեշտ էր տվել 2013–ին` շենքից դուրս գալու պահին համբուրելով դատախազության դուռը։
Հարությունյանը նշեց նաև, որ պետությունը Մարտի 1–ի առանցքային բոլոր վկաներին պետք է հսկողության տակ վերցնի։
Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին
«Հայկ Հարությունյանը, օրինակ, շատ կարևոր վկա էր և հսկայական ինֆորմացիայի էր տիրապետում։ Հետո կպարզվի` նա ինքնասպանություն գործեց, թե սպանություն։ Քոչարյանի պաշտպանական թիմն այնքան ձգձգեց դատաքննությունը, որ այսօր որևէ առանցքային վկա չունենք»,–ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:
Քոչարյանը կարող է ազդել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վրա. դատախազ