Ասուլիս. «Ի՞նչ նախագծերով են մեր ատոմային մասնագետները հետաքրքրել արտասահմանցիներին»

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Հայ ատոմակայան» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանի ասուլիսը:
Sputnik

Վերջերս Վիեննայում կայացավ ՄԱԳԱՏԷ 63-րդ գլխավոր համաժողովը, որի աշխատանքին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, «Արմենիա» տաղավարում ներկայացված էին տեղական ատոմային մասնագետների նախագծերը:

Ներկայացված արդյունաբերական հակասեյսմիկ պաշտպանության համակարգը արժանացել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության գովասանքին, հետաքրքրել ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Բանգլադեշի մասնագետներին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: