Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

ՀՀ գլխավոր դատախազը չի ուզում, որ իր տեսակետով կաշկանդի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գործը հսկող դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ գլխավոր դատախազը հրապարակավ դիրքորոշում հայտնի, կարող է ազդել այն դատախազի կողմնակալության վրա, որին հանձնարարված է այս կամ այն գործը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` հրաժարվելով մեկնաբանել ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի գործը։

«Եթե ես հիմա որևէ դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկող դատախազին: Նա կիրականացնի իր հսկողական գործառույթները: Երբ ես իմ, որպես գլխավոր դատախազի լիազորություններն իրականացնելիս կլինեմ, այդ ժամանակ դրանք կիրականացնեմ և ձեզ կտեղեկացնեմ»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` դատախազությունն արդեն ստացել է քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր գործառույթները:

Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Դավիթ Սանասարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Սանասարյանի պաշտպանները դիմել են դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Ո՞ւմ է Դավիթ Սանասարյանը քամելեոն կոչում և ինչու է որոշ սերժականների ավելի հարգում