ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում է, հենց մարզադաշտում դիտում է Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։
Արմեն Սարգսյանը մեկնել է Իտալիա. նախագահը միջազգային համաժողովի գլխավոր բանախոսն է
ՀՀ նախագահը Instagram–ի իր էջում մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» խաղին. առաջ Մխիթարյան»։
Նշենք, որ այս պահին Հռոմում ընթանում է «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 65–րդ րոպեին։ Այդ պահին խաղի հաշիվը 0։1 էր` ի օգուտ «Ատլանտայի»։