Խորհրդարանական խումբ կստեղծվի. Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել. «Հրապարակ»

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով էլ խորհրդարանական խումբ կստեղծվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին. կստեղծվի խորհրդարանական խումբ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Երկրում հեղափոխության նոր փուլ է սկսվել. ԱԽ քարտուղարը` դատարանների բարեփոխումների մասին

«Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ»,–նշված է թերթում։

Հանդիպումը նախաձեռնել է Արմեն Գրիգորյանը։ Նա հյուրընկալել է Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Գևորգ Գորգիսյանին:

ՀՀ վարչապետն ու ՌԴ ԱԽ քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին

Ըստ օրաթերթի` հանդիպման առիթը եղել է ԱԽ-ին ուղղված ընդդիմադիրների քննադատությունները՝ թե խմբակցությունները ներառված չեն Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներում։ Ի դեպ, հանդիպումը տևել է 5-10 րոպե, ԱԽ քարտուղարն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել:

Մրցաշարային մարտիկ. ինչով է պայմանավորված Պատրուշևի այցը Հայաստան. քաղաքագետի կարծիքը

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբը ձևավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի որոշմամբ: Դրան հաջորդել էր հուլիսի 30–ին ԱԽ–ն նիստի գումարումն ու Ազգային անվտանգության ռազմավարության մշակման մասին քննարկումը։