Մարտի 1-ի վկաների անվտանգության համար ամեն ինչ արվում է. Արթուր Դավթյան

Генеральный прокурор Артур Давтян на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн
ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ Մարտի 1-ի գործով բոլոր վկաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Մարտի 1-ի գործով վկաների վրա ճնշում գործադրող անձինք կպատժվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Найденный пистолет в даче Айка Арутюняна
Որևէ բան բացառել պետք չէ. ՀՔԾ պետի տեղակալը` Հարությունյանի մահվան ու Մարտի 1–ի կապի մասին

«Համապատասխան քայլեր ձեռնարկվել և ձեռնարկվում են։ Դրանք հասկանալի պատճառներով  գաղտնի ռեժիմով են արվում, բայց արվում են», - նշեց դատախազը։

Դավթյանի խոսքով` եթե որևէ անձ կամ անձինք փորձեն ճնշում գործադրել Մարտի 1-ի գործով վկաների վրա, նրանք կբացահայտվեն և կպատժվեն։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործում ներգրավված է շուրջ 800 վկա։ Նրանց շարքում նշվում էր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, որի դին սեպտեմբերի 23-ին հայտնաբերվել էր Բջնիի իր առանձնատանը։