ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր - Sputnik. Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։
«Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:
Գերմանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Խոսքը 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված պայմանագրի մասին է։ 2018-ի ապրիլի 11-ին ԱԺ-ն միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Նշենք, որ մինչ այժմ ՀՀ—ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել է 16 երկիր։