Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան

Байкер делает селфи по завершению первого велосипедного марафона Велотон Ереван (22 сентября 2019). Ереван
Աշխարհահռչակ սոցցանցի ինտերֆեյսը հնարավոր կլինի սևացնել։ Հավելվածի նոր տարբերակը շուտով հասանելի կլինի առցանց խանութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Instagram-ը ծանուցել է Android հավելվածի 114.0.0.0.24 տարբերակը, որում ավելացրել են մութ ինտերֆեյս՝ մոխրագույն և սև էլեմենտներով։ Դրանք էլ իրենց հերթին համապատասխանեցված են AMOLED էկրաններով սմարթֆոններին։ Նման արտաքին տեսքը որոշ չափով կխնայի մարտկոցի էներգիան։ Բացի դրանից, երեկոյան ժամերին հավելվածից օգտվելն ավելի հարմար կդառնա։

Ինչպես հայտնում է XDA-Developers պարբերականը, գործառույթը դեռ հասանելի է One UI համակարգով աշխատող Samsung սմարթֆոնների և Android 10 ունեցող սարքերի համար։ Թե երբ գործառույթը կստանան մյուս սմարթֆոնները, դեռ հայտնի չէ։

Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան
Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան

Instagram-ի 114.0.0.0.24-րդ տարբերակն առաջիկայում հասանելի կլինի Google Play հավելվածների խանութում։

Samsung-ը ծաղրել է Huawei-ին․ լուսանկար

Հիշեցնենք, որ Facebook-ի Messenger-ը, Google-ի մի շարք հավելվածներ, Android 10-ը և iOS 13-ն արդեն ունեն մութ ռեժիմ։

Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց