«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան

Ծագումով հայ հայտնի երգիծաբանները շարունակում են զվարճացնել իրենց հետևորդներին. նրանց մասնակցությամբ համացանցում նոր տեսանյութ է հայտնվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik.Հայտնի հաղորդավար, երգիծաբան  Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում Միշա Գալուստյանը բոլորին  զգուշացնում է, որ եթե իրեն 10 խինկալի չտան, ապա կվտանգեն ամբողջ տիեզերքը:

«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը  վտանգված է»,-գրել է Մարտիրոսյանը:

Երգիծաբանների երկրպագուներին շատ է դուր եկել տեսանյութը, և նրանք բազմաթիվ հումորային մեկնաբանություններ են թողել:

«Чача вдвоём» կամ հայկական Ակունա մատատան. Մարտիրոսյանը և Գալուստյանը նոր «տեսահոլովակ» ունեն

«Ինձ թվում է Կիրկորովին է նման»,  «Միշայի մեջ Կիրկորո՞վն է մտել», «Կարծում եմ Միշան դիետա է պահում, եթե ընդամենը 10 խինկալի է ուզում», «Խինկալիները վտանգված են»,- գրել են հետևորդները:

Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես

Նշենք, որ Գալուստյանը և Մարտիրոսյանը վերջին շրջանում հաճախ են միասին հումորային տեսանյութեր հրապարակում: