Արմավիրում բախվել են ՊՆ–ի բեռնատարն ու «BMW»–ն. կա 4 տուժած

ՊՆ–ից հայտնում են, որ Արմավիրում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ զինծառայող թեթև քերծվածքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Սեպտեմբեր — Sputnik. Այսօր առավոտյան Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ «ԳԱԶ - 66» և BMW մակնիշների ավտոմեքենաները. կա 4 տուժած։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դժբախտ պատահար Սյունիքում. վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

«Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են BMW և ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ - 66» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ վթարի հետևանքով մեկ զինծառայող է տուժել։

Պայթյուն Սյունիքի մարզում. երիտասարդ տանտիրոջ վիճակը միջին ծանրության է

«Որևէ լուրջ վնասվածքներ, բարեբախտաբար, զինծառայողը չի ստացել։ Նա քերթվածքներ էր ստացել, և հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո  դուրս է գրվել»,–ասաց նա։

Ռուսաստանում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ 9 զոհ, տասնյակ վիրավորներ

Նշենք, որ դեպքի մանրամասների մասին արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։