Արարատ-Անտիտեռոր-2019. պատանդների ազատագրում և ահաբեկիչների չեզոքացում է իրականացվել

Ցուցադրվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակումն ու չեզոքացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Սեպտեմբեր — Sputnik. Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը։

«Հակաահաբեկչական վարժանքի 2–րդ փուլի շրջանակներում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օդաչուները վարժանքներ են անցնում. պաշտպանության նախարարը` Սու-30 գնելու մասին

Այն իրականացվել է ՀՀ ԱԱԾ «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով` Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում։

Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:

ՀԱԳ անցկացման ընթացքում հատուկ ստորաբաժանումները ցուցադրել են այնպիսի օպերատիվ-մարտավարական գործողություններ, ինչպիսիք են հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակումն ու չեզոքացումը:

Օդաչուները վարժանքներ են անցնում. պաշտպանության նախարարը` Սու-30 գնելու մասին

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է վարժանքի եզրափակիչ փուլը՝ սահմանապահ գոտում ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանը, բնակավայրը գրաված պայմանական ահաբեկիչների խմբի ոչնչացմանն ուղղված  ՀՀ ԶՈՒ–ի, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ հատուկ գործողությունը: ԱԻՆ ստորաբաժանումները կցուցադրեն ահաբեկչական գործողության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողություններ: 

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ, 2006-ին դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»):

Միգուցե մոլորվել էր. Տոնոյանը` չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին

2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք.Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը:

Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը: