ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Դավիթ Շահնազարյանը մի բան է գրել, որի տակ ստորագրում եմ»

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Փաշինյան-Վանեցյան փոխադարձ հայտարարությունները հասել են մի կետի, որն իսկապես վտանգավոր է և ժամանակն է կանգ առնել։
Sputnik
Քոչարյան. «Դավիթ Շահնազարյանը մի բան է գրել, որի տակ ստորագրում եմ»

Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի փոխադարձ սուր հայտարարությունները։ Նա նշել է, որ դրանցում անհամաձայնություն կա, այդ թվում` ոչ միայն Վանեցյանի պարագայում: 

Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն բերում. Ավինյան

«Դրանից հետո պաշտոնաթող եղավ նաև ոստիկանապետ Օսիպյանը: Վարչապետի աշխատակազմից ասացին, որ դա պայմանավորված էր Օսիպյանի ոչ լավ աշխատանքով, բայց դա այլ խնդիր է»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա նշեց, որ լիովին համաձայն է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանի գնահատականների հետ, որը դիմել էր Փաշինյանին և Վանեցյանին ՝ հորդորելով չանցնել վտանգավոր գիծը, քանի որ իրադարձությունների նման ընթացքը կարող է պետության համար անդառնալի կորուստների պատճառ դառնալ։

 «Դավիթ Շահնազարյանը մի բան է գրել, որի տակ ես կստորագրեմ, թեև այնպես չէ, որ Շահնազարյանի բոլոր մտքերի հետ համաձայն եմ: Ի տարբերություն շատերի, նա եղել է այդ պաշտոնում և երբ խոսում է այդ երկու պաշտոնյաների ինֆորմացվածության մասին, ապա շատ լավ գիտի, թե ինչի մասին է խոսում, ավելի լավ, քան որևէ մեկը, որովհետև այդ մասին կարող են խոսել մատների վրա հաշված մարդիկ՝ երեք նախագահները, վարչապետ Փաշինյանը և նախորդ տարիներին պաշտոնավարած ԱԱԾ բոլոր ղեկավարները»,- նշեց Քոչարյանը: 

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան

Քաղտեխնոլոգը նշեց, որ ինքը նույնպես բոլորին կոչ է անում կանգ առնել՝ և՛ իշխանություններին, և՛ ԱԺ-ին, և՛ Վանեցյանին, որովհետև իր գնահատմամբ՝ այնպես չէ, որ մենք բոլորս առաջին հերթին անվտանգության առումով շոկոլադի մեջ ենք, երբ ադրբեջանցիները վերջին օրերին զորավարժություններ են անում, կազմակերպում են դիվերսիա, հետևաբար, այս ֆոնին վտանգավոր է ունենալ նման իրավիճակ:

Բադալյան. «Վանեցյանը չլռեց` ցույց տալով, որ վերջին խոսքն իրենն է»

Քոչարյանը համոզված է` իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Փաշինյանի ու Վանեցյանի, այլև ամբողջ հայ ազգի համար: