ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի ու Թուրքիայի առաջնորդները նորից լեզվակռիվ են տվել` միմյանց մեղադրելով տարածք գրավելու ու խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։ Դրա պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ժամանակ։
Էրդողանն, ավանդույթի համաձայն, սկսել է խոսել այն մասին, որ Իսրայելը գրավել է Պաղեստինի հողերն ու սպանել խաղաղ բնակիչներին։ Նա կոչ է արել դադարեցնել օկուպացիան, վերականգնել մինչև 1967 թվականներն եղած սահմանները, վերադարձնել Գոլանի բարձունքները և այլն։
«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համարժեք խիստ պատասխան է տվել թուրք ընդդիմախոսին` հիշեցնելով նաև Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդը։
«Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, նա չէ, որ պետք է Իսրայելին խրատի։ Էրդողա՛ն, դադարի՛ր ստել», – ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Իսրայելի պետությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի