«Մենք արդեն 40 օրական ենք». Մերի Մակարյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը

Հայտնի դերասանուհին իր հղիության մասին լուրը հաստատել էր Instagram-ի էջի story բաժնում լուսանկար հրապարակելով և «սմայլիկներով» ակնարկել իրենց ընտանիքի համալրման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Դերասանուհի Մերի Մակարյանի դուստրը՝ Էլիզան,  արդեն  40 օրական է:

Նա Instagram-ի «սթորի»  բաժնում լուսանկարներ է հրապարակել ամուսնու և դստեր հետ, որից պարզ է դառնում, որ զույգը երեխային մկրտել է ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիներից մեկում  և օրհնություն ստացել:

«Մենք արդեն 40 օրական ենք». Մերի Մակարյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը

«Մենք արդեն 40 օրական ենք»,- հրապարակած լուսանկարներին կից գրել է Մերին: Դերասանուհին հրապարակել է դստեր հետ առաջին լուսանկարները, սակայն փակել է փոքրիկի դեմքը:

«Մենք արդեն 40 օրական ենք». Մերի Մակարյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը

Հիշեցնենք, որ դերասանուհու դուստրը լույս աշխարհ էր եկել  օգոստոսի 14-ին: