ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ չի դնում հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկով։ «Իմ քայլի» պատգամավորների կարծիքով` Թովմասյանը պետք է ուսումնասիրեր ՍԴ նոր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները, սակայն դրանք անուշադրության է մատնել։ Հայտարարությունները վերաբերում էին ներկայումս կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ Թովմասյանը դրանք չի ուսումնասիրել, և պատգամավորների կարծիքով, նրա որոշման վրա ազդել է կապը Քոչարյանի փաստաբանի հետ (Թովմասյանը պաշտպան Արամ Օրբելյանի կնքահայրն է)։
Վարդևանյան. «Հրայր Թովմասյանի դեպքում չենք կարող խոսել էական կարգավարական խախտման մասին»
«Ռոբերտ Քոչարյանի գործով Թովմասյանի գործողությունները մեզ մոտ կասկած են առաջացրել կապված նրա հետ, որ նա խախտում է կատարել իր աշխատանքում։ Սակայն մենք վերջնական եզրակացություններ մտադիր չենք անել։ Մենք ուզում ենք, որ հարցը փոխանցվի ՍԴ–ի ուսումնասիրմանը։ Որոշումը պետք է ընդունի դատարանը, քանի որ քաղաքական առումով այն անաչառ է», – հայտարարեց Վարդանյանը։
ԱԺ–ն ՍԴ–ի ուսումնասիրմանը կներկայացնի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարել է պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` Թովմասյանը մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի գործի ուսումնասիրմանը, բայց միևնույն ժամանակ փոխկապակցված է նրա փաստաբաններից Արամ Օրբելյանի հետ։
«Իհարկե, կնքահայր լինելը հանցագործություն չէ։ Հարցը միայն այն է, որ Թովմասյանն այդ մասին չի հայտարարել և չի հրաժարվել դատավարությանը մասնակցելուց», – նշել է Գրիգորյանը։
Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն Ազգային ժողովը հոկտեմբերից շուտ չի քննարկի
Նրա խոսքով` եթե ՍԴ–ն որոշի, որ իր նախագահը կարող է շարունակել աշխատել, ապա ակնկալվում է, որ դատավորները կպարզաբանեն այդ որոշման զուտ իրավական հիմնավորումները։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին։