Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է. ՀԱՊԿ գեներալ

Թեև կարգավորման քաղաքական գործընթացն ակտիվացել է, բայց դեռ շատ անելիքներ կան լիակատար հրադադարի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, այդ հակամարտությունն անվտանգության շարունակական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Նրա խոսքով` հիմա կարգավորման քաղաքական գործընթացն ակտիվացել է, սակայն դեռ շատ անելիք կա լիարժեք հրադադարի համար։

«Եվ մինչև դա տեղի չունենա, ղարաբաղյան հակամարտությունը կմնա տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրը», – ասաց Սիդորովը։

Գեներալը Հարավային Կովկասում սպառնալիքի երկրորդ աղբյուր է համարում Վրաստանի ղեկավարության գործունեությունը, որը երկիրը բացահայտորեն ներկայացնում է որպես տարածաշրջանում Ռուսաստանին հակազդելու հարթակ։

Վաշինգտոնը և նրա դաշնակիցներն իրենց հերթին ակտիվորեն աջակցում են Թբիլիսիին, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները։ Բացի դրանից, ամերիկյան ռազմական նավերը պարբերաբար մտնում են Սև ծով և զորավարժություններ անցկացնում այնտեղ։

Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով

Ինչպես նշեց Սիդորովը, Վրաստանի տարածքում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հովանու ներքո պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնց սցենարը և մտահղացումը հանգում է Ռուսաստանի հետ դիմակայությանը։

Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»