Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

ՀՀ Զինված ուժեի գլխավոր շտաբը մանրամասնել է, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Հայաստանում մեկնարկած 10-օրյա զորավարժությունների շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 24—ից ՀՀ տարածքում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարվելու մասին։ Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

«Սեպտեմբերի 24-ին, ժամը 06։00–ին ԶՈւ կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, համապատասխան սահմանափակումներով։ ՀՀ ԳՇ ենթակայության տակ են անցնում ՀՀ Ոստիկանության ու սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,– ասաց գնդապետ Ասատրյանը։

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Զորավարժության անցկացումը նպատակ ունի ստուգել ՀՀ ԶՈւ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացման ու ներգրավված ուժերի և միջոցների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև փորձարկել ղեկավար օղակների և զորահավաքային ռեսուրսների գործնական փորձարկումը։

«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են

Սամվել Ասատրյանը քաղաքացիներին կոչ արեց զորավարժությունների ու զորահավաքի օրերին պահպանել հանգստություն, զերծ մնալ կուտակումներից, բացառել ավտոմայրուղիներում խցանումները` ապահովելով զորքերի անարգել տեղաշարժը։

Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը։

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում լայնածավալ զորահավաք անցկացնելու մասին որոշումն ընդունվել էր կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում։

ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ նման մասշտաբի զորահավաք Հայաստանում երբևէ չի անցկացվել, բայց թվակազմի առումով այն լինելու է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների սահմանում։

50–ից ավելի պայթուցիկի մնացորդ. հայ մասնագետները Սիրիայում 90 հազար քմ են ականազերծել

Զորահավաքին ներգրավվելու են նաև պահեստազորայինները։ Ուստի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ու ծանուցման դեպքում ներկայանալ զորահավաքի։

ՊՆ տվյալներով` զորահավաքի մասնակիցների միայն 4 տոկոսն է ուսումնական հավաքներին ներգրավվելու 3-5 օրով, մնացած 96 տոկոսը հավաքներին կմասնակցի միայն 1 օրով։