ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Xiaomi ընկերության գլխավոր տնօրենն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, պաշտոնապես ներկայացրեց Xiaomi Mi Mix սմարթֆոնների շարքը։
Երեկոյի ամենասպասված սմարթֆոնը, անկասկած, Xiaomi Mi Mix Alpha-ն էր, որն ունի յուրահատուկ էկրան։
Որքան էլ տարօրինակ հնչի, էկրանը զբաղեցնում է սմարթֆոնի մակերեսի 180,6 %–ը։ Սարքը, ինչպես նախատեսված էր, սպասարկվում է 5-րդ սերնդի ցանցերում։ Alpha-ի ստեղծման համար օգտագործվել են ամենաժամանակակից տեխնոլոգիաները։
Սմարթֆոնին դիմային տեսախցիկ անհրաժեշտ չէ, քանի որ սելֆիներ հնարավոր է անել հենց հիմնականով։
Տեսախցիկում ներկառուցված է 108 ՄՊ կետայնությամբ տվիչ, ինչը ռեկորդային է ինդուստրիայում։ Լրացուցիչ երկու տվիչներն էլ ունեն 20 և 12 ՄՊ կետայնություն։
Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց
Xiaomi-ի նոր սմարթֆոնն ունի Snapdragon 855 Plus համակարգ, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և 512 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև 4050 մԱ/ժ տարողությամբ մարտկոց ու 40-վատտանի լիցքավորում։
Նոր հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ Դի Կապրիո և ոչ միայն․ տեսանյութ
Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի 2019 թվականի դեկտեմբերին և կարժենա 2800 դոլար։