ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Զինավարժությունների շրջանակում զորահավաք հայտարարելուց ընդամենը 6 ժամ հետո մի քանի հազար զինապարտ է ներկայացել հավաքակայաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է սեպտեմբերի 24–ից ՀՀ տարածքում պայմանական ռազմական դրություն հայտարարել։
«Զորահավաքի արդյունքներից շատ գոհ եմ։ Իրականում անգամ ինձ համար անսպասելի էր այդքան մարդու ներգրավումը զորահավաքին։ Սա խոշոր հասարակական շարժում էր, ինչը երևի պայմանավորված է նաև բացատրական աշխատանքով»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ՊՆ–ն զորահավաք չի հայտարարել, զինապարտներ չեն զորակոչվել։ Սակայն այդ ժամանակ էլ «Երկրապահը» և այլ ՀԿ–ներն ուղղակի կամավոր իրենց ցանկությունը հայտնեցին ներգրավելու հայրենիքի պաշտպանության գործին։
Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան
«Նման ծավալի վարժանքներ, երբ մենք հազարավոր մարդկանց ենք ներգրավում, չեն եղել։ Իսկ բնակչությանը հորդորում եմ` անհանգստանալու բան չկա, մեր պատրաստվածությունն ենք ստուգում»,–ասաց նախարարը։
Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել
Հարցին, թե ինչ սցենար է խաղացվել զորահավաքի ժամանակ, նախարարը պատասխանեց, թե «Ապրիլյան +» են արել։
Հիշեցնենք, որ ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: