Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել

Ադրբեջանական կողմը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանցու դին երեկ` սեպտեմբերի 23–ին, դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հայկ Հարությունյանն առանձնատանը մենակ չի եղել. նոր մանրամասներ` նախկին ոստիկանապետի դեպքից

«Երեկ կողմերի դիմումի ու համաձայնության հիման վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեոն մասնակցել է որպես միջնորդ անձի մարմինը դուրս բերելու գործողությանը»,–ասաց Ամատունին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր facebook–յան էջում հրապարակել էր սպանված ադրբեջանցի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովիի նկարը, որից պարզ է դառնում, որ նա հատուկ ջոկատային էր։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 23–ին, դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։

Ինչպես արդեն հաղորդել էինք, արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22–ին, դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: