«Շրջապատված եմ սիրով». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհին հաճախ է սուր քննադատությունների կիզակետում հայտնվում, չնայած դրան, իր կողքին ունի իսկական ու հավատարիմ մարդիկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր — Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել Աստծուն իրեն պարգևած լավ մարդկանց համար:

«Շնորհակալ եմ Աստծուն մեր կյանքում հայտնված լավ և անկեղծ մարդկանց համար: Շրջապատված եմ սիրով»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Սիրուշոն հարսի զգեստ է հագել ու սեր խոստովանել ամուսնուն. լուսանկարներ

Երգչուհու հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը: Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել Սիրուշոյի հասցեին: Լուսանկարը մի քանի ժամում ավելի քան 17.000  «լայք» է հավաքել:

Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը ներկա են եղել Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը

Նշենք, որ  երգչուհին շատ ակտիվ է սոցցանցերում: Նա հաճախ է գովազդում իր բրենդը: