Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

Վանեցյանի և Օսիպյանի հեռանալուց հետո Տիգրան Ավինյանը մեկնաբանել է հնարավոր պաշտոնանկությունների մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունը նոր պաշտոնանկությունների հարց չի քննարկում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վայոց Ձորի մարզպետը որոշել է լքել պաշտոնը․ հեռանալուց առաջ նա պարզաբանում է գրել

Լրագրողների նկատառմանը, թե մամուլում պաշտոնանկ արվողների մի ամբողջ ցանկ է շրջանառվում` Ավինյանն արձագանքեց, որ նման հարց չի քննարկվում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին պաշտոնանկ արվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ օգոստոսի 18–ին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Վերջինս, ի դեպ, նշանակվեց վարչապետի խորհրդական։

Դրանից հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնանկությունների թեմային անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով, որ որևէ տեղեկատվություն չունի, որ ինչ-որ մեկը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, մասնավորապես, գործադիրից։