Կիրիլ Վիշինսկին կվարի «Իրական Ուկրաինա» հեռուստահաղորդումը

Լրագրողական գործունեությունից բացի, Վիշինսկին կդառնա արտերկրում ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերով մշտական փորձագետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՌԻԱ Նովոստի Ուկրաինա պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկին կդառնա ռուսական հեռուստաալիքով հեռարձակվող «Իրական Ուկարինա» հաղորդման հաղորդավար։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը` Սոչիում անցկացվող «Վսյա Ռոսիա» լրագրողների միության ֆորումի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մասնագիտական գործունեության համար լրագրողին չի կարելի պատժել. Վիշինսկի

Կիսելյովի խոսքով` հաղորդումը ստեղծվում է Ուկրաինայի մշակույթը  բացահայտելու նպատակով, որպեսզի ռուսաստանցիներն ավելի լավ ճանաչեն այդ երկիրը։

Ավելի վաղ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բրոդը պատմել էր, որ Վիշինսկին  կզբաղեցնի արտերկրում ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերով մշտական փորձագետի պաշտոնը։

ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի խմբագիր Կիրիլ Վիշինսկին կալանավորվել էր 2018թ.–ի մայիսի 15–ին Կիևում։ Լրագրողը կասկածվում էր Դոնբասում ինքնիշխան հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ։ Որևէ ապացույց չունենալով սակայն մեկ տարուց ավել նրան կալանքի տակ էին պահում։

Այս տարվա օգոստոսի 28-ին նրան ազատ արձակեցին։ Սեպտեմբերի 7-ին նա ժամանեց Մոսկվա։