«Գոնչարուկը հուսալի ձեռքերում է». Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղարը հայուհի է

Դիանա Դավիթյանն արդեն հաղորդել է, որ բաց է աշխատանքի համար և պարզաբանումներ ու հարցումներ է սպասում լրագրողներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. 24–ամյա Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար։ Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

Նրա ընկերները միանգամից արձագանքել են գրառմանը։ Օգտատերերը ողողել են այն «լայքերով» և մեկնաբանություններով։ «Հիանալի է», «Հաջողություն», «Պայծառ ես արևի նման», «Գոնչարուկը հուսալի PR–ձեռքերում է»։

Կիրիլ Վիշինսկին կվարի «Իրական Ուկրաինա» հեռուստահաղորդումը

Դատելով աղջկա էջից` նա ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը։ Աշխատել է «Ֆոկուս» ամսագրում, «Գոլոս» կուսակցությունում, որն անցել է Գերագույն ռադա։