ՌԱԴԻՈ

Բադալյան. «Վանեցյանը չլռեց` ցույց տալով, որ վերջին խոսքն իրենն է»

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Արթուր Վանեցյանի պատասխան հայտարարությունը իր մեջ մի քանի մեսիջ էր պարունակում։
Sputnik
Բադալյան. «Վանեցյանը չլռեց` ցույց տալով, որ վերջին խոսքն իրենն է»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին և նշել, որ հատկապես Արթուր Վանեցյանի պատասխանում կային մի քանի կարևոր մեսիջներ: 

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան

«Առաջին՝ ԱԱԾ նախկին տնօրենը շեշտեց այն փաստը, որ սպայի պատվի և ուսադիրների վերաբերյալ իր մոտեցումները շատ ավելի լուրջ են, խորքային և իր կողմից ավելի են գնահատվում, քան այն մարդու կողմից, ով չի ծառայել և բանակի հետ առնչվում է միայն ի պաշտոնե՝ շփվելով անձնակազմի հետ, ինչը դեռ քիչ է, որպեսզի հասկանաս, թե ինչ է ուսադիր կրելը»,-նշեց Բադալյանը:

Ըստ քաղտեխնոլոգի՝ երկրորդ մեսիջն այն է, որ Վանեցյանի փոխանցմամբ վարչապետն իր մոտ մարդ է ուղարկել, որպեսզի իրեն հորդորեն մի փոքր լռել՝ լարվածությունը թոթափելու նպատակով, բայց վարչապետն, ըստ էության, խախտել է այդ պայմանավորվածությունը: Այսինքն՝ վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անում է հրապարակային հայտարարություն, իսկ տակից կատարում 180 աստիճանով հակառակ գործողություններ: Սրանով Վանեցյանը փորձում է ցույց տալ վարչապետի իրական կերպարը:

Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

«Երրորդ մեսիջն այն է, թե ով ի վերջո կհայտնվի աղբանոցում: Հասկանալի է, թե Վանեցյանը կոնկրետ ում նկատի ուներ: Չորրորդ մեսիջն այն է, որ վարչապետն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ և որտեղ կարելի է խոսել, մինչդեռ Վանեցյանը գիտակցում է, թե ինչ կլինի, եթե ինքը սկսի խոսել: Նա տեղեկացված է և կարող է տեղյակ լինել, թե ինչպես է օրինակ տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը կամ, ում հետ ինչ պայմանավորվածություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ինչ հարաբերությունների մեջ է վարչապետը կոռուպօցիոն այս կամ այն խմբավորման հետ»,-նշում է Արմեն Բադալյանը:

Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն բերում. Ավինյան

Չորրորդ մեսիջն այն է, որ վարչապետն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ և որտեղ կարելի է խոսել, մինչդեռ Վանեցյանը գիտակցում է, թե ինչ կլինի, եթե ինքը սկսի խոսել: Նա տեղեկացված է և կարող է տեղյակ լինել, թե ինչպես է, օրինակ, տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը կամ, ում հետ ինչ պայմանավորվածություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ինչ հարաբերությունների մեջ է կոռուպցիոն այս կամ այն խմբավորման հետ: 

Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ մեսիջներից զատ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ԱԱԾ նախկին տնօրենը չլռեց ու պատասխանեց վարչապետին՝ ցույց տալով, որ վերջին խոսքն այս ամենի մեջ իրենն է: