Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ կայացել է Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Նյու Յորքում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,– գրել է նա և հրապարակել նրանց լուսանկարը։‬

Հիշեցնենք, որ Զոհրաբյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այսօր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։