Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ամատունու խոսքով` այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում համապատասխան գաղտնի երկխոսություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` երեկ տեղի ունեցած դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան

«Մենք տեղյակ ենք և կապի մեջ ենք։ Այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում համապատասխան գաղտնի երկխոսություն»,–ասաց Ամատունին։

Ինչպես արդեն հաղորդել էինք, արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը երեկ` սեպտեմբերի 22–ին, դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: