Երևանում թալանել են ՎՏԲ բանկի տերմինալներից մեկը

Չարագործները տեխնիկական միջոցներ են գործադրել`թղթադրամի ու մետաղադրամի պահոցները տերմինալից հափշտակելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են Երևանի Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վանաձորի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մայր ու որդի հիվանդանոցում են

Ըստ կայքի` ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից ահազանգ է ստացել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։

Նա հայտնել է, որ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում տերմինալից հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:

Մասիսում երիտասարդ հարսը լուսամուտները մաքրելիս ընկել է 5-րդ հարկից

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 28-ին պայթեցնելով բացել էին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ին պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ