Ասուլիս. «Երևանում առաջին անգամ կհնչեն Կոմիտասի վոկալ ստեղծագործությունները»

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվի սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը կայանալիք  Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Անհայտ էջեր» համերգի կազմակերպման մանրամասները:

Համերգի ընթացքում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ  առաջին անգամ կհնչեն Կոմիտասի` Գերմանիայում գրված վոկալ ստեղծագործությունները, որոնք երբևէ չեն ներկայացվել ունկնդրին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: