ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի թիվ 181, 134 և 174 դպրոցի տնօրեններն ազատվել են աշխատանքից։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է որոշումները, որոնց համաձայն` Լիլիթ Արեյանն ազատվել է «Երևանի հ.181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի, Գոհարիկ Ազատյանը՝ «Երևանի հ.134 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի, Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանը՝ «Երևանի հ.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից:
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տնօրեններն աշխատանքից ազատվել են, քանի որ նրանց հետ կնքած պայմանագրերի ժամկետը լրացել էր։
«Երեք դպրոցների տնօրենների պաշտոնավարման 5-ամյա ժամկետն ավարտվել է։ Ըստ կարգի՝ նրանք ազատվել են աշխատանքից։ Այս պահին վերոհիշյալ երեք տնօրեններն էլ իրենց դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարներ են»,–հայտնեցին քաղաքապետարանից։
Նշենք, որ դպրոցի խորհուրդը երկու ամսվա ընթացքում պետք է հայտարարի մրցույթ տնօրենի թափուր հաստիքի համար։
Կգործի տնօրենների հավաստագրման նոր կարգ. ինչո՞ւ են դժգոհ դպրոցների տնօրենները