Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անձնական վերահսկողության տակ է վերցրել հասարակական հնչեղություն ստացած այս գործը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ

Այս մասին իր Facebook-յան էջում գրել է  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով»,-գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որից հետո Վայոց Ձորի մարզպետի օգնականը սկզբում ձերբակալվել, հետո կալանավորվել էր։

Կոտայքի մարզում տղամարդը ծեծել ու դանակով հարվածել է երիտասարդ կնոջը

ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը հենց մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Զինվորականն այժմ հիվանդանոցում է։ Որոշ հրապարակումներում նշվում էր, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Եղեգնաձորում փոխգնդապետին ծանր վնասվածքներ հասցրած մարզպետի օգնականը կալանավորված է

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծանր մարմնական վնասվածքներ հասցնել)։