Վանաձորի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մայր ու որդի հիվանդանոցում են

Գազօջախը վառելու ընթացքում Վանաձորի տներից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել և պայթյուն տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Վանաձորում տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 44–ամյա տանտիկինն ու նրա 26–ամյա որդին մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՀՀ  ոստիկանությունը։

Կոտայքի մարզում տղամարդը ծեծել ու դանակով հարվածել է երիտասարդ կնոջը

«Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Կապանի Հ. Ավետիսյան փողոցի 16-րդ շենքում մի բնակարան է վառվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 44-ամյա մի քաղաքացուհու կողմից գազօջախը վառելու ընթացքում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, և պայթյուն է տեղի ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պայթյուն Սյունիքի մարզում. երիտասարդ տանտիրոջ վիճակը միջին ծանրության է

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր: