Ռուսաստանի հայերին պետք է հնարավորություն տալ ուսումնասիրելու մայրենի լեզուն. Սանդիկով

Հայոց լեզվի ուսուցման հարցը կբարձրացնեն Ռոստովի շրջանում: Այստեղ հայ պատգամավորներին կաջակցի կազակ պատգամավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հայկական ընտանիքների երեխաները պետք է հնարավորություն ունենան դպրոցներում ուսումնասիրելու մայրենի լեզուն։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը` ներկայացնելով հայ պատգամավորների` ՌԴ Պետդումա կատարած աշխատանքային այցի արդյունքները։

Դպրոցականների քննական թեստերը թարգմանվել են ռուսերեն. ԳԹԿ–ն կատարել է խոստումը

Սանդիկովը խորհրդարանում ներկայացնում է ռուսական համայնքը և աշխատում հայ–ռուսական կապերի ամրապնդման ուղղությամբ։

Ռուսաստանի հայկական ժառանգությունը կզետեղվի միասնական էլեկտրոնային բազայում. Տողանյան

Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկել է ՌԴ–ում հայերով խիտ բնակեցված վայրերում հայոց լեզվի ուսումնասիրման հնարավորությունը, ներառյալ ավանդական վայրերը, ինչպիսիք են Ռոստովի շրջանը (Ղրիմի հայերը) և Կրասնոդարի երկրամասը (համշենահայերը)։

«Դա Ռուսաստանի հայերի համար կարևորագույն հարցերից է։ Մենք քննարկել ենք այն և շուտով կշարունակենք քննարկումները, երբ Ռոստովի մարզում նշվի Ղրիմից Դոնի ափամերձ շրջաններում հայերի վերաբնակեցման 240–ամյակը։ Մենք, բնականաբար, կմասնակցենք այդ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կանցկացնենք Ռոստովի մարզի ղեկավարության հետ, որտեղ կքննարկենք այդ հարցը», – հայտարարեց Սանդիկովը։

Այս հարցում աջակցություն է ցուցաբերում Ռոստովի շրջանից ՌԴ Պետդումայի պատգամավոր ընտրված Վիկտոր Վոդոլացկին: Ավելին, ինչպես նշեց պատգամավոր Միքայել Մելքումյանը, Վոդոլացկին Դոնի կազակական շարժման ղեկավարներից է, ինչն ավելի է ուժեղացնում հայ համայնքի հետ բարեկամական կապը։

Սփյուռքի խնդիրների լուծումը հաճախ հենց Հայաստանում է. Զարեհ Սինանյան

Նշենք, որ Հայաստանում ռուսական դպրոցներ գործում են ռուսական գյուղերում (Ֆիոլետովո, Լերմոնտովո), իսկ Երևանի մի քանի թաղամասերում գործում են ռուսական դասարաններ։